Սարիկ Մինասյանն այցելել է Գյումրու «Ամերիկյան թաղամաս»

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այցելել է «Ամերիկյան թաղամաս»՝ ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին, մինչ օրս կառուցված տներին և
կիրառվող տեխնոլոգիային:

Գյումրիի  համայնքապետարանից Petutyun.com-ին տեղեկացրել են, որ այցի ընթացքում խոսվել է առաջիկայում իրականացվելիք ծրագրի մասին, որի նպատակն է Գյումրու տնակներում ապրող քաղաքացիների համար կառուցել մատչելի և հուսալի բնակարաններ:

Ծրագիրը նախնական քննարկման փուլում է:

You may also like...