ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի գործերի հավատարմատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։

«Քննարկել ենք համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Իր հերթին Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար»,- գրել է Մանասյանը:

You may also like...