Ղուկասյանն ավելի շատ քրեական գործերով է անցել եվ անցնում, քան մեքսիկական բանդաների պարագլուխները. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման լուրերին և դրա շուրջ որոշ շրջանակների բարձրացրած աղմուկին:

«Իհարկե, ամենայն հարգանքով, բայց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավոր շրջապատն ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան ասենք մեքսիկական կրիմինալ բանդաների պարագլուխները:

Այս կոնտեքստում առավել քան ծիծաղելի են ընդդիմության տարբեր տրամաչափերի գործիչների ու գործիքների կողմից հնչեցվող մեղադրանքները՝ իբր քաղաքական հետապնդումների մասին:

Պատկերացում չունեմ, Վարդանիկի քրեական հարուստ ռեպերտուարի ո՞ր գործն է այս անգամ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց կարծում եմ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրերը պարզապես ծիծաղելի են»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և վերջինիս թիկնապահին: Նրանք ազատ են արձակվել:

You may also like...