Շատ համը հանեին երկրորդ հարկից ինձ կգցեի․ Վարդան Ղուկասյան
«Հերթական լկտիությունն էր, 65 տարեկան մարդ եմ, բայց սենց բան, էս ձևով, ոնց իրանք արեցին էսօր,ավտոմատներով, գետնին շան պես քարշ տալով, մասկեքը վրեքը, յանի թուրքի շպիոն էին բռնում, ասում էին՝ զենքդ ուրա, տո , ասեցի՝ զենքը ձեր վրայ ա, մեզ ուր ա զենք։
Իրանք չգիտեին՝ ես ինչի ընդունակ եմ, որ շատ բան անեին, երկրորդ հարկից ինձ կգցեի։
Իմ ինքնասիրությունը բա, ես սենց մեթոդներով չեմ կոտրվի, ուզում եք ձեռս տապոռով կտրեն, ես վախկոտ չեմ, բայց զարմանում եմ, որ էս դեմոկրատիա քարոզող Նիկոլը սենց ա ուզում հարց լուծի, թող իմանան՝ մինչև վերջ պայքարելու եմ, շատ համը հանին՝ վարչապետ կդառնամ»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին ժամեր առաջ զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել ՆԳՆ հատուկ ջոկատայինները, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակեցին։
