Զելենսկին Կիեվում հանդիպել է Թրամփի բանագնաց Քելլոգին

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։

Ինչպես հայտնում է UNIAN-ի թղթակիցը, ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը չի ներառել հայտարարություններ կամ լրագրողների կողմից հարցեր։ Երկու քաղաքական գործիչներն էլ առայժմ մանրամասներ չեն հայտնում այս հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Ուկրաինա հեռակա բանավեճ է ընթանում։ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ, ով փորձում է պահպանել կերակրատաշտը»։

Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։

You may also like...