Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, որի հետ պետք է կապ պահպանել․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, և ԱՄՆ-ը պետք է պահպանի կապը նրա հետ։ Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոնցերը հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
«Ի վերջո, մենք պետք է կարողանանք խոսել մի ազգի հետ, որն ունի, որոշ դեպքերում, մարտավարական միջուկային զենքի ամենամեծ զինանոցն աշխարհում, և երկրորդ ամենամեծը, եթե ոչ ամենամեծ, ռազմավարական միջուկային զենքն աշխարհում»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 20-ին իր X էջում։
«Վերջիվերջո, ուզենք, թե չուզենք, Ռուսաստանը տերություն է, համաշխարհային տերություն», — ասել է Ռուբիոն:

You may also like...