Սեվ ծովում բախվել են «Նատիգ Ալիև» եվ «Բեգոնիա» նավերը
Սև ծովում՝ Գելենջիկի և Նովոռոսիյսկի միջև ընկած տարածքում, տեղի է ունեցել երկու նավի բախում: Դրանցից մեկը փոքր մասշտաբի վնաս է կրել:
Այժմ երկու նավն էլ շարժման մեջ են, ոչ ոք չի տուժել, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից։
Փոթորկի հետևանքով «Նատիգ Ալիև» լցանավի խարիսխի շղթան կոտրվել է, և այն շեղվել է ճանապարհից՝ բախվելով «Բեգոնիա» բեռնանավին:
Վերջինիս քթային հատվածը վնասվել է:
Դրանց օգնության է հասել քարշակը։
