Ուկրաինան չունի հազվագյուտ հողային մետաղների եվ օգտակար հանածոների մեծ պաշարներ․ Գոնչարենկո
Ուկրաինական հազվագյուտ հողային մետաղները Միացյալ Նահանգներ տեղափոխելու գործարքի գաղափարը պատկանում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։
Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. հազվագյուտ հողային մետաղների և դրանց առևտրի գաղափարը պատկանում է Վոլոդիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկուն»,- գրել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ում նման խոսակցություններ չեն եղել։
Նրա խոսքով, ուկրաինական «փայլուն ուղեղների մոտ առաջացել է այն միտքը, որ նրանք կվաճառեն Դոնալդ Թրամփին, և նա կգա և կասի «լավ», բայց հետո պարզ դարձավ, որ Ուկրաինան չունի հազվագյուտ հողային մետաղների և օգտակար հանածոների մեծ պաշարներ։
Գոնչարենկոն ուկրաինացի առաջնորդի գաղափարը համարում է անհաջող, քանի որ ի սկզբանե երկիրը «հենց այնպես» օգնություն էր ստանում ԱՄՆ-ից։
«Եվ հիմա մենք բոլորս նստած մտածում ենք, թե որտեղի՞ց կարող ենք գումար գտնել Թրամփին տալու համար, որպեսզի նա նորից սիրի մեզ:
Եվ հիմա պարզվում է, որ մենք բոլորս դարձել ենք մեկ մարդու ամբիցիաների պատանդը»,- եզրափակել է Գերագույն Ռադայի պատգամավորը։
