Լավրովը մեկնում է Թուրքիա․ Կովկասը նորից օրակարգում է
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է Թուրքիա` բանակցությունների:
Ըստ թուրքական մեդիաների` գլխավոր թեման Ուկրաինան է:
Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է:
Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է:
Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:
Ամեն ինչ եռում է»:
