Արարատ Միրզոյանը Ժնեվում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

You may also like...