Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել «Россия сегодня»-ի եվ «Ամերիկայի ձայն»-ի ներկայացուցիչների հավատարմագրումը
BBC-ի և Россия сегодня-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները փակվել են։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցի տեսքով։
Միաժամանակ, Հաջիզադեն նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցային հավատարմագրումը։
Նշվում է, որ Спутник-Азербайджан-ի ներկայացուցչությունը Բաքվում փակելու կամ աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատելու մասին որոշումը կայացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացվածության մեջ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:
