Վրաստանը պատրաստ է Ամերիկայի եվ Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

«ԱՄՆ նախագահը հայտարարեց «խորքային պետության» պարտության մասին: Եվ մենք ցանկանում ենք, որ այս ամենը Վրաստանում արտացոլվի ոչ միայն հայտարարություններով, այլև կոնկրետ քայլերով և գործողություններով: Որպեսզի սկսվի հարաբերությունների վերականգնում, գոնե ռազմավարական հարաբերությունները մենք սկսենք զրոյից»,- ասել է Կալաձեն:

Ինչպես նշել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը, իշխանությունները բազմիցս հայտնել են հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին։

You may also like...