ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձեվը

ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևի նախագծին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։

«Միացյալ Նահանգները կոչ է արել հետ կանչել բանաձևը։ Փոխարենը Վաշինգտոնն առաջարկել է իր փաստաթուղթը, որը հավասարեցնում է Ռուսաստանի և Ուկրաինայի գործողությունները, ինչպես նաև արտացոլում է հակամարտության հետևանքով մարդկային կորուստները»,- ասվում է հայտարարության մեջ:

Այդ փաստաթուղթը Մոսկվայից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները։

Նախագծի հեղինակներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը, Բալթյան  և այլ երկրները:

You may also like...