Հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում. ՆԳ նախարար

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

«Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ պիտի նշեմ, որ բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել, և սա փաստում է ոչ միայն ՆԳՆ-ն՝ որպես շահագրգիռ կառույց, այլև փաստում են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր հանրությունը, որովհետև տարբեր հարցումները, որոնք իրականացվել են մեր քաղաքացիների շրջանում նաև ԵՄ օժանդակությամբ, փաստում են, որ այս փոփոխությունների ուժով բարձրացվել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը։

Եթե միայն վերջին տվյալները նշեմ, ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի մեր գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից: Իհարկե, սա մակարդակ է, որը պետք է պահպանել և ավելի բարձրացնել: Սրան են միտված մեր բոլոր փոփոխությունները»,- նշել է նա:

Նախարարը նաև հիշեցրել է, որ պարեկային ծառայությունը արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում, և դրական մի շարք արդյունքներ են արձանագրվել այս ծառայության գործարկման արդյունքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...