Հայ-ադրբեջանական սահմանում ԵՄ առաքելությունը փոքրացնում է էuկալացիայի հավանականությունը. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)
Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը փոքրացնում է էսկալացիայի հավանականությունը:
«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում սահմանել անվտանգություն, որ հաստատենք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա և ԵՄ:
Առաջընթացը, որը ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է, ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ընդլայնելու մեր օրակարգը Եվրամիության հետ և տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,- նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով 2023-ի հոկտեմբերին Ստրասբուրգում Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը ցույց է տալիս Հայաստանի նկրտումներն ու մոտեցումները եվրոպական օրակարգին:
ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը ջանքեր է գործադրում և կփորձի շարունակել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետագա իրականացումը:
Հովհաննիսյանը նշեց, որ բանակցություններ են իրականացնում գործընկերության օրակարգի շուրջ նոր փաստաթղթի շուրջ։ «Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր ուղենիշներ կսահմանենք մեր համագործակցության համար»,-ասաց նա:
Ըստ ԱԳ փոխնախարարի, Հայաստանը շատ շնորհակալ է Եվրամիությանը՝ իր քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու համար:
«Դա Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բերում է կայունություն և փոքրացնում էսկալացիայի հավանականությունը»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
