ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում զարգացնում է համագործակցությունը Իրանի եվ Թուրքիայի հետ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
««Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է վարում Իրանի հետ այդ երկրում ևս մեկ ատոմակայան կառուցելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողներին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ընթացքում։
Ստացվում է, որ Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում Իրանի և Թուրքիայի հետ։
Մինչդեռ Հայաստանում նույն Թուրքիայի և այլ արտաքին խաղացողների ճնշման տակ քննարկվում է երկրի միակ ատոմակայանի փակման հարցը, իբր թե՝ մոդուլային ատոմակայանի կառուցման անորոշ հեռանկարով»:
