6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. նա հիվանդանոցում չէ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ:
«Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց՝ նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։
Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։
Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
