Սարիկ Մինասյանի ասածը պետք չէ կտրել կոնտեքստից. Խուդաթյան (տեսանյութ)

Լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Դավթի Խուդաթյանն անդրադարձել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ պատերազմի վերաբերյալ խոսքին և նշել, որ անձամբ ամբողջությամբ նայել է հրապարակումը, որտեղ Սարիկ Մինասյանն ասում է՝ բավարար չափով չենք կռվել՝ նկատի ունենալով բոլորին:

«Պետք է խնդրեմ, որ պարոն Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի։ Նա ասել է, որ յուրաքանչյուրս ենք մեղավոր և յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափն ունենք պատերազմի ողբերգական ելքի մեջ։
Խոսքը չի վերաբերել զինծառայողներին, զոհված զինծառայողներին։ Դրանից հետո պարոն Մինասյանը պատշաճ պարզաբանում է տվել իր հայտարարության մասով, և դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է նախարարը:

You may also like...