Գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածուի. Արամ Սարգսյան

«Եվրադաշինք»-ի կազմի կուսակցություններն առանձին իրենց թեկնածուները կարող էին ունենալ և առաջադրվել Գյումրիում և ընտրապայքարին մասնակցել որպես առանձին քաղաքական կուսակցություն:

Բայց, երբ որ խնդիրը նայում ես մասնակցության առումով, թե ով է ավելի շահեկան թեկնածուն, որ կարող է Գյումրիում առաջադրվել, բնականաբար մեր առաջադրած թեկնածուն այլընտրանք չուներ:

Այս մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ Գյումրիում Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունների՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության և Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահների ու անդամների կողմից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

«Մենք գտանք, որ գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածու ունենալու: Նայում ենք Գյումրիում ընտրությունների մասնակիցները բիզնեսի ներկայացուցիչներ են, որոշակի թաղային հեղինակություն ունեցող, քուչում հարգված տղերք են, ու ես կարծումեմ, որ գյումրեցին քաղաքական ընտրության իրավունք ունի և մեր դաշինքը քաղաքական անվանում ունի, մենք քաղաքական այլընտրանք ենք առաջարկում Գյումրիին:

Մեր թեկնածուն քաղհասարակության ներկայացուցիչ է, որևէ կուսակցության անդամ չէ, բայց կուսակցությունները սատարում են նրան և նա Գյումրիում այլընտրանք չուներ, ամենաքաղաքական թեկնածուն է, որ արժանի է և իրավունք ունի Գյումրիում առաջադրվելու:

Կոչ եմ անում գյումրեցիներին առաջնորդվել ի շահ Գյումրու»,- ասել է Արամ Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները համատեղ հայտարարել են, որ հանդես գալով միասնական՝ «Եվրադաշինք»-ով, որպես Գյումրու համայնքապետի թեկնածու են առաջադրում Լևոն Բարսեղյանին։

You may also like...