Ագրոլիզինգ․«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավա­րողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

  • անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  • բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
  • սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  • սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  • ագրովերամշակող արդյունաբերություն,
  • ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:

Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:

Միաժամանակ, ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության միջոցով սպանդանոցների, ջերմատնային, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով կարող է դիտարկվել լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում)։

Ծրագրի շրջանակներում ձկնաբուծության սարքավորումների լիզինգի (ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումներ) 20% կանխավճարի 50%-ը (արժեքի 10 %) կարող է փոխհատուցվել պետության կողմից:

Ծրագրի շրջա­նակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, բացառությամբ «թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն», ինչպես նաև  «սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ» ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը։

Լիզինգի տրամադրման պայմաններն են՝

  • 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,
  • 20 % կանխավճար,
  • մինչև 5 տարի մարման ժամկետ,
  • Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ, որը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, բացի այդ, լիզինգառուի դիմումով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ցանկում ընդգրկված ֆինանսական կառույցներին:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն, 011 597 254 հեռախոսահամարով: Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով: Ագրովերամշակման վարչություն՝ 011 230 180, 011 235 471

You may also like...