Մեքենա-սարքավորումներ վարկի/լիզինգի մինչև 10% սուբսիդավորման աջակցության ծրագիր․ տնտեսության արդիականացման միջոցառում
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջոցառման նպատակը՝ տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Թիրախը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
- C (ԲԻ) «Մշակող արդյունաբերություն»
- B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում» (բացառությամբ 7-րդ հատվածի)
- J (ՋԵՅ) «Տեղեկատվություն եվ կապ»
- F (ԷՖ) «Շինարարություն»
- H (ԷՅՋ) «Փոխադրում եվ պահեստային տնտեսություն»
- M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն»
- P (ՓԻ) «Կրթություն»
- Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում»
Շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
Օժանդակության ձևը՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում:
Վարկի/լիզինգի առարկա՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Արժույթը՝ ՀՀ դրամ կամ արտարժույթ։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` ամինչև 6 ամիս։
Վարկի/լիզինգի մարման ժամկետը՝
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը՝ 1․000․000․000 դրամ։
Արտոնյալ պայմաններ՝ այն տնտեսավարողը համար, որը կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում՝ կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավել քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում 5 մլրդ դրամին համարժեք արժույթը։
Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը․
Միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեռներեցության վարչություն․
Հեռախոսահամար՝ 011-597-136
Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am