Սախալինում պոկված սառցաբեկորի խորտակումից 170 մարդ է փրկվել

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Սախալինում 170 ձկնորսի է փրկել ափիցպոկված և մեկ կիլոմետր հեռացած սառցաբեկորից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սախալինի շրջանի Օխոտսկի ծովում՝ ափից 700 մետր հեռավորության վրա, սառցաբեկորի խորտակման հետևանքով վտանգի տակ է եղել շուրջ 200 մարդու կյանք:
«170 մարդ փրկվել է ավիացիայի և ջրային տեխնիկայի օգնությամբ:
Սառցե դաշտը կոտրվել է ափից և հեռացել մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

You may also like...