Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ չվերթերը

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։

Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են համատեղ քայլերի մասին՝ ապահովելու դիվանագիտական առաքելությունների գործունեությունը և դիվանագետների աշխատանքի անարգել ֆինանսավորումը։

«Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում՝ Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում, բանակցություններ էին ընթացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ:

Բանակցությունները տևել էին ավելի քան 6 ժամ և ավարտվել առանց մամուլի համար մեկնաբանությունների։

You may also like...