Օջալանը քրդերին կոչ է արել զենքերը վայր դնել եվ ինտեգրվել Թուրքիային

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որտեղ 26 տարի է ինչ ցմահ ազատազրկված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, վերջինս իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու կոչով է հանդես եկել։

Ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը և հայտարարել.

«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք:

Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԲԿ-ը պետք է լուծարվի»,- ասվում է հայտարարությունում:

You may also like...