Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան» ընկերության եվ Հայաստանի միջեվ համաձայնագրի կնքումը
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը՝ Ամուլսարում հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը ենթադրում է տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք աշխատատեղեր կստեղծեն և կապահովեն Միացյալ Նահանգների և Հայաստանի բարգավաճումը:
Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
«Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է մեզ ավելի բարեկեցիկ ապագա կերտելու մեր համատեղ աշխատանքում»,- ասվում է ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել են ՀՀ կառավարությանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը:
