ՌԴ–Թուրքիա հարաբերությունների սառնության մասին լուրերը զարմանք են առաջացնում. աղբյուր

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների սառնության մասին հայտարարությունները մեղմ ասած` զարմանք են առաջացնում։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
«Անկեղծ ասած` զարմանալի է, թե որտեղից են ի հայտ եկել նման խոսակցությունները, եթե հաշվի առնենք երկկողմ համագործակցությունների՝ բոլոր ուղղություններով ակտիվ շփումները։
Մեկնաբանելու բան չկա»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով լրագրողների հարցը հարաբերությունների հնարավոր «սառնությանը», ընդգծել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը բազմակողմանի է և շարունակում է զարգանալ:

You may also like...