Թուրքիան ԱՄՆ-ին եվ Ուկրաինային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական սեղանի շուրջ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեկնաբանելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած միջոդեպը, կողմերին կոչ է արել վերադառնալ դիվանագիտական սեղանի շուրջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Զելենսկու այցը Վաշինգտոն նշանավորվել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում բուռն խոսակցություններով։
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նախագահների միջև վիճաբանություն էր ծագել, որի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել էր, և ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծել էր, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և անպատրաստ էր ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
