Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային լուծումները արդեն պատրաստ են. Արփինե Սարգսյան
Վերջին մեկ-երկու ամիսների ակտիվ աշխատանքի արդյունքում արդեն իսկ պատրաստ են Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային լուծումները:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը`ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
«Շատ շուտով կանցնենք գործնական քայլերին։
Բացի կառուցվածքային և գործառութային փոփոխություններից, նախատեսված է շարունակել ծառայության նյութատեխնիկական վերազինումը և վարչարարության կրճատումը, որը թույլ կտա մեր քաղաքացիների ահազանգի դեպքում ահազանգի սպասարկումն ապահովել միջինում մինչև 10 րոպեում՝ գործող միջինում 23 րոպեի փոխարեն, որը համարվում է մարդկանց օգնության հասնելու համար միջազգային օրինակելի ժամանակահատված»,- ասել է նախարարը։
