Ինչ արձանագրություն է կազմվել Ադրբեջանի դրոշը մեքենային փակցրած եվ երթեվեկած վարորդի նկատմամբ

Ադրբեջանի դրոշը մեքենայի բեռնախցիկին փակցրած և երթևեկած վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել:

Այս մասին Petutyun.com-ին հայտնել են ՆԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ  հայտնել էին, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

You may also like...