Շահումով խաղերի եվ բուքմեյքերական գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
Շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ:
Հասմիկ Հակոբյանը կարծում է՝ դա հետևողական պայքարի արդյունք է:
«Ցավոք սրտի, չեմ կարող կիսել Ձեր այն միտքը, որ մեր պայքարն արդյունք է տվել: Սա ենթադրյալ թվեր չեն, սա ՊԵԿ-ի տված թվերն են, որ ծավալն աճել է 440 անգամ:
Ինձ էլ են ընկերություններն ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է: Բայց մեր խաղացողների թվի նվազումը չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում:
2018 թվականին, երբ մենք համարում էինք, որ սա աղետ է, և ունեինք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել են ծավալները, այսինքն՝ 2019 թվականին, երբ վերլուծում էինք 2018-ի թվերը, և Ազգային ժողովի՝ այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ սա աղետ է, և աղետի դեմ պետք է պայքարել, մենք, ցավոք սրտի, չկարողացանք պայքարել աղետի դեմ, և աղետը 20 անգամ աճեց:
Այս իմաստով մենք պետք է և՛ հարկերը բարձրացնենք, և՛ սահմանափակումներն ավելացնենք, և՛ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը ՀՀ-ում ամբողջությամբ արգելենք»,- ասաց Սարգսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
