Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

«Մենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Այս մասին Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Անհամբեր սպասում ենք համաձայնության, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Թուրքիայի նախագահը։

You may also like...