Հերթական ձերբակալությունը՝ Երեվանի քաղաքապետարանում

Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա:

Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,  տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-գրել է նա:

Factor.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին:

Նշենք, որ նա այս պաշտոնում նշանակվել էր դեռևս 2020 թվականին, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ:

Մեր տեղեկություններով` նա ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ, կհայտնի տեղեկությունը ճշտելուց հետո։

You may also like...