Այգավանի գազալցակայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, հրշեջները մարել են կրակն ու տեղում հերթապահություն են իրականացնում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի փաստով էլ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

You may also like...