Պետք էր ամեն ինչ անել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր․ Քոչարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսքով՝ պետք էր ամեն ինչ անել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր։
«Անվտանգության աշխատակիցները դա պետք է անեին, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քոչարյանը նաև նկատեց․ «Երբ ես վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնել, լրատվամիջոցները ասեցին՝ ո՞նց կարելի է։ Չէ, գերի պետք է չընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավորւթյան ընթացքում օգտագործվելու էր Հայաստանի դեմ»։
