432 մլն դրամ մոտարկված արժեքով Ծաղկաձորի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով Ծաղկաձորի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26 հազար 700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26 հազար 400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 432 միլիոն դրամ»,- գրել է վարչապետը:
