Նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է, ինչքան խնդիր եղել է, չիմացության պատճառով է․ վարչապետ (տեսանյութ)
Ավտոբուսների շատ մեծ հոսք կա, կանգառում կանգնում ես, անընդհատ ավտոբուս է գալիս։
Վարչապետը նկատեց․ «Իհարկե, Երևանի քաղաքապետը կամ ավագանու անդամները, հույս ունեմ, որ կլսեն, ու իրենց ուշադրությունը կհրավիրեմ այս խոսակցությանը, կխնդրեի ուղիղ առաջարկությամբ դիմել Երևանի քաղաքապետին ու երթուղիների մասին տալ առաջարկներ, լսել արձագանքներ։ Եթե ուշադրություն հրավիրեմ, հարց է ծագելու՝ ո՞ր փողոցի մասին է խոսքը»։
Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝ նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է․ «Սկզբնական շրջանում վալիդատորի, տոմս գնելու հետ կապված գիտելիքի խնդիր էր, պետք էր իմանալ, թե դա ոնց անել։
Վերջին անգամ էլ, որ ավտոբուսից օգտվում էի, կողքի ուղևորը խորհուրդ տվեց, որ քարտը պետք է կպցնել, ոչ թե պահել։
Նախկինում, եթե ես պրոբլեմ էի ունենում, հիմա չեմ ունենում, և հետհայաց հասկացել եմ, որ ինչքան խնդիր եղել է, իմ չիմացության պատճառով է եղել, դե նոր սարք է։ Ամեն նոր սարքի հետ առնչվելիս ինչ-որ մի բան այն չի գնում»։
Ինչ վերաբերում է Գասպարյանի նշած փոքր փողոցներին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հանրապետությունում չկա ավտոբուս, որի վրա գրված է՝ Հանրապետության հրապարակ՝ փոքր փողոց։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
