Տեղի է ունենում արգելված ներգործություն. վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին
«Մենք հստակ գնահատական ենք տվել. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»։
«Միշտ նման իրավիճակներում երբ խոսք է գնում գերիներ, պատանդների, պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում, թե ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը․ անում է այն, ինչ հնարավոր է։ Մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով և էլի հարց է ծագում՝ ո՞րտեղ են այդ դիվանագիտականհ ջանքերը, ինչո՞ւ չեն երևում:
Ես, ի պատասխան այդ հարցին, միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցները վերադարձան Հանրապետություն և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք մանրամասն չենք բացահայտել, այդ թվում այն պատճառով, որ նման մարամասների բացահայտումը կզրոյացնի գործադրված ջաքները:
Այս առումով ուզում եմ ասել, որ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով տեղի է ունենում արգելված ներգործություն և դա անընդունելի է մեզ համար»։
