Ոստիկանությունը հիմնական գործառույթներին զուգահեռ առավելագույնս ապահովում է ուղեկցումները․ Սարգսյան (տեսանյութ)
Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը:
Մարզային մակարդակում խնդիրն այդքան սուր չէ, խնդիրն առավելապես Երևանի շրջանակներում է: Հաճախ են նշանակում դատական նիստերը, և շատ հաճախ մեր իրական հնարավորություններին համադրված չի լինում պրոցեսը, և սա է պատճառ հանդիսանում, որ որոշ դեպքերում ունենում ենք չուղեկցման իրավիճակներ»,- նշեց ՆԳ նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ քանի որ այս ծառայությունը որպես գրավիչ ծառայություն չի դասվում ոստիկանության համակարգում, որոշակի առումներով հաստիքային փոփոխություններ են իրականացվել:
«Շուրջ 70 հաստիքային միավոր դարձել է արդեն սպայական կոչում ունեցող հաստիքային միավոր, և կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն կկարողանանք համալրել այդ հաստիքները և ավելի արագ տեմպերով կազմակերպել ուղեկցումները: Արդեն իսկ նախնական հավաքագրումները իրականացրել ենք մեր ծառայողների շրջանում, մնում են արդեն առաջիկա օրերին նշանակումները»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
