ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Հայաստանի հետ աշխատանքային կապերի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պահպանում է աշխատանքային կապերը Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են ուժի մեջ։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մենք պահպանում ենք աշխատանքային կապերը Երևանի հետ։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարից։

You may also like...