Երեվանի դպրոցներից մեկում արաբ աշակերտը հարվածել է մեկ այլ տղայի. 14-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա տղա է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում թիվ 1 դպրոցում նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, ազգությամբ արաբ 14-ամյա տղան վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աշակերտի դեմքին, ինչի հետևանքով նրա ակնոցը կոտրվել է և վնասել աչքը:
Տեղում վիրավորի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենք բողոք չունեն, միայն պահանջում են կոտրված ակնոցի գումարը՝ 35 հազար դրամի չափով:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
