Միրզոյանը եվ Վրաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

Նշենք, որ ավելի վաղ  Բոճորիշվիլին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել էր տարածաշրջանային հարցեր։

You may also like...