Քննարկվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում մարտի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին և փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի հետ:

483365553_1188613005953597_6674325584857477550_n.jpg (412 KB)

Այս մասին Թորոսյանը գրում է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեղեկացնելով.

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում նախատեսվում են առողջապահության ոլորտի կարևոր բարեփոխումներ։ Համաձայնագիրը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը։

480821006_1188613095953588_8677926187154514718_n.jpg (437 KB)

Անդրադարձել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերին և ապագա համագործակցության հեռանկարներին։

Երկուստեք կարևորել ենք միջազգային գործընկերների հետ Ազգային ժողովի համագործակցությունը»։

480564836_1188613155953582_5914671040408526974_n.jpg (352 KB)

You may also like...