Ռուսաստանը փոխզիջում չի տեսնում Ուկրաինայում խաղաղապահների հարցում․ Լավրով

Ռուսաստանը Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում փոխզիջումների տեղ չի տեսնում։

Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք փոխզիջումների տեղ չենք տեսնում», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Զիմբաբվեի արտգործնախարար Ամոն Մուրվիրայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այս քննարկումն ընթանում է «բացահայտ թշնամական նպատակով», և Ուկրաինայի դաշնակիցները «նույնիսկ չեն էլ թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»։

Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելիս արևմտյան երկրները չեն ցանկանա համաձայնության գալ խաղաղ կարգավորման պայմանների շուրջ։

You may also like...