ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ԵՄ-ն Ուկրաինայում ցանկանում է խաղաղություն ուժի միջոցով, ուստի մտադիր է զինել ողջ Եվրամիությունը։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Զելենսկու և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն ուժի միջոցով, այդ պատճառով ես այսօր ԵՄ ղեկավարներին կներկայացնեմ ԵՄ վերազինման ծրագիրը, որը կտրամադրի 800 միլիարդ եվրոյի ներդրումներ պաշտպանության բնագավառում»,- ասել է նա:
