Գեվորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին հանդիպել է Մանթաշյանց գործարարների միության անդամների հետ։

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում միության անդամները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։

481302344_1069416378561078_3598649957391100158_n.jpg (135 KB)480940363_1069416348561081_2413681627002550888_n.jpg (189 KB)

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծմանը, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը և այդ համատեքստում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայ արտադրողների մասնակցությանը։

480490753_1069416398561076_4090995063624071934_n.jpg (249 KB)

Նախարարը ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և աջակցության ողջ գործիքակազմը, որից հետո պատասխանել է հարցերի, լսել գործարարների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։

You may also like...