ԵՄ-ն Թուրքիային չպետք է դիտարկի որպես միգրացիոն պահեստ. ընդդիմադիր գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժովովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը մասնակցել է Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբային նիստին։

Օզելը ելույթի ընթացքում նշել է, որ հիմա մի այնպիսի ժամանակաշրջան է, երբ ամբողջ աշխարհում և ողջ Եվրոպայում լիարժեք ժողովրդավարության համար պայքարող բոլոր դերակատարները, հոսանքները և քաղաքական կուսակցությունները պետք է միմյանց հետ լինեն երկխոսության և համերաշխության մեջ։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերություններին, Օզելը նշել է, որ Եվրոպայի ու Թուրքիայի միջև բազմակողմ հարաբերությունների ու փոխադարձ համերաշխության պահանջները երբեք չեն փոխվել։ Թուրքիայի կողմից Եվրոպայի նախապատվությունը միայն պատմական, քաղաքական և ռազմավարական որոշում չէ, այն նաև սոցիալական ընտրություն է։

ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պետք է անհապաղ վերադառնան սկզբունքների, արժեքների և նորմերի վրա հիմնված հիմքի վրա ու երկու կողմերը պետք է փոխադարձաբար կառուցեն ժողովրդավարական իդեալներ և մշակույթ։

Օզելի նշմամբ, իրենց կուսակցությունը ցանկանում է այնպիսի Թուրքիա, որը լինի ժողովրդավարական, խաղաղ, աշխարհիկ, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը հարգող և պայքարում են այդպիսի Թուրքիայի համար։

Ըստ ընդդիմադիր առաջնորդի, ԵՄ-ը չպետք է լինի միություն, որը Թուրքիայի հետ հարաբերությունները սահմանափակում է միգրացիայի շուրջ բանակցություններով ու Թուրքիան դիտարկում որպես միօգրանտների պահեստ իր սահմանից այն կողմ։

Նրա խոսքով, ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պետք է անհապաղ վերադառնան սկզբունքների, նորմերի և արժեքների վրա հիմնված հիմքի վրա, և երկու կողմերը պետք է ձեռք ձեռքի տված լինեն՝ կառուցելու ժողովրդավարական իդեալներ և ժողովրդավարության մշակույթ:

You may also like...