ՄԻՊ-ը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ գերիների, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցեր է քննարկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:

482325978_967470855571847_8207052141497679899_n.jpg (115 KB)

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:

482807440_967470822238517_8304606212918234606_n.jpg (94 KB)

Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

You may also like...