Վարչապետը հանդիպել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների եվ շրջանավարտների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողների և շրջանավարտների հետ:



Վարչապետը հանդիպմանը մասնակից աղջիկներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով և մաղթել հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ:




Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:





