Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են. Ժաննա Անդրեասյանն այցելել է վաստակաշատ մանկավարժներին (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։

«Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։

482096040_961936329461915_2478283132483847693_n.jpg (1.20 MB)480964807_961937176128497_30927955906259891_n.jpg (1.16 MB)

«Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։

482032965_961936386128576_8803996249803218582_n (1).jpg (1.57 MB)

Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։

480941163_961936319461916_7011655479427837898_n.jpg (1.20 MB)480223523_961937212795160_5385698741000017078_n.jpg (1.36 MB)480250487_961937296128485_8185509346746334530_n.jpg (1.47 MB)

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։

481922581_961936389461909_5552851301310935848_n.jpg (1.54 MB)

Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

You may also like...