Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա. նա հրապարակել է պատվիրակության կազմը
Հաջորդ շաբաթը կսկսեմ Սաուդյան Արաբիա այցով։
Այս մասին իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պատվիրակության կազմում կլինեն աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան, ՊՆ Ռուստեմ Ումերովը և Երմակի տեղակալ Պավել Պալիսան»,- հավելել է նա:
Զելենսկու խոսքով՝ շեշտը դրվելու է կառուցողականության վրա: Նա հույս է հայտնել, որ կկարողանան քննարկել ու համաձայնեցնել անհրաժեշտ լուծումներն ու քայլերը։
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի մասին, որտեղ ծրագրված են բանակցություններ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։
